Ադրբեջանը չի ճանաչում Ղարաբաղի վերաբերյալ Ջոն Քերիի հայտարարությունը

11:09     7 հոկտեմբերի, 2016

«ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի հայտարարությունը՝ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջնորդների ոչ պատրաստ լինելու մասին, զարմացնում և տխրեցնում է մեզ», - հայտրարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Նովուզ Մամեդովը, փոխանցում է haqqin.az-ը:

Մամեդովը նշել է, որ Ադրբեջանը չի ճանաչում Քերիի հայտարարությունը: Նրա խոսքերով՝ դա տարօրինակ է հնչում: «Մենք կցանկանայինք, որ ԱՄՆ-ը լիարժեք պարզաբաներ Ջոն Քերիի հայտարարությունը, որպեսզի յուրաքանչյուրը հասկանար այն», - նշել է Մամեդովը:

Նշենք, որ Քերին օրերս հայտարարել էր, որ «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հնարավորություն ներկայումս չկա, քանի որ առաջնորդները պատրաստ չեն դրան»:


© armedia.am