Քուվեյթաբնակ հոգևորական Հադջաժ բեն Ֆահդ ալ-Աջմին դարձել է առաջին մարդն աշխարհում, ում դատարան են հրավիրել Twitter սոցիալական կայքի միջոցով, փոխանցում է utro.ru -ն:
Կալիֆորնիայի դաշնային դատավոր Լորել Բիլերը քննում է ալ-Աջմիի գործը, ով մեղադրվում է Մերձավոր Արևելքում գործող ահաբեկիչներին ֆինանսավորելու մեջ: Խմբային մեղադրանք ներկայացրել են քրիստոնյա ասորիները՝ Իրաքում ու Սիրիայում կատարված ահաբեկչություններից տուժածները: Նրանք ալ-Աջմիից պահանջում են վնասների փոխհատուցում:
Բիլերը, չկարողանալով մեղադրյալին կանչել հեռախոսային զանգով կամ հեռագրով, դա անում է Twitter սոցիալական կայքով՝ նկատելով, որ վերջինս ակտիվ է այդ հարթակում:
Դատավորն իր արտասովոր այդ քայլով հղվում է երկու նմանատիպ նախադեպերի վրա. մեկը, երբ 2014թ. Նյու- Յորքի դաշնային դատարանը Թուրքիայի քաղաքացուն դատարան ներկայանալու ծանուցում է ուղարկում Facebook, LinkedIn ցանցերի միջոցով, և 2013թ., երբ կրկին Facebook-ով Վիրջինիայի դատարան հրավիրվում են Հնդկաստանի հինգ քաղաքացիներ: