ՄԱԿ ԱԽ-ն Սիրիայի հարցով արտակարգ նիստ է հրավիրել

13:54     7 հոկտեմբերի, 2016

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցչությունը հաստատել է հոկտեմբերի 7-ին Սիօրիայի հարցով ՄԱԿ Անվտանգության խորհրդի նիստի անցկացումը, փոխանցում է Интерфакс-ը:

Նախատեսվում է, որ նիստի ժամանակ կքննարկվի Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ հանձնակատար Ստաֆան Դե Միստուրայի՝ Հալեպն ահաբեկիչներից ազատելու առաջարկը: Նիստը կանցնի դռնփակ:


© armedia.am