Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահին

14:26     7 հոկտեմբերի, 2016

Խաղաղության նոբելյան մրցանակը շնորհվել է Կոլումբիայի նախագահ Խուան Մանուել Սանտոսին՝ երկրի իշխանությունների և «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման (FARC) անդամների միջև կոնֆլիկտի լուծման փորձի համար, հայտնում է BBC-ն:

Սեպտեմբերին Կոլումբիայի իշխանությունները հաշտության պատմական համաձայնագիր էին կնքել «Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր» խմբավորման անդամների հետ՝ վերջ դնելով ավելի քան 260 հազար մարդու կյանք խլած 52 տարի տևած հակամարտությանը:



Նշվում է, որ հաշտության համաձայնագիրը կնքվել է 52 տարի տևած քաղաքացիական պատերազմից հետո: Այդ ընթացքում զոհվել է 260.000 մարդ, ևս 6 մլն-ը ստիպված են եղել լքել իրենց տները:


© armedia.am