Եվրամիությունը պետք է դադարեցնի ընդլայնումը, իր անվտանգությունն ապահովելու համար: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի վարչապետ Մանուել Վալսը, փոխանցում է utro.ru-ն:
Նրա խոսքերով եվրոպական ինքնությունը պահպանելու համար անհրաժեշտ է սահմանների առկայություն: Եվրոպան պետք է ինչ-որ տեղ սկսվի և ինչ-որ տեղ ավարտվի:
Հայտարարության ընթացքում ֆրանսիական վարչապետը հիշեցրել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության գործընթացի մասին: Այս կապակցությամբ նա մասնավորապես ասել է. «անհրաժեշտ է դադարել երկերեսանիություն անել»: