Վրաստանում հոկտեմբերի 8-ի վաղ առավոտվանից տրվել է խորհրդարանական ընտրությունների մեկնարկը: Վրաստանի ընտրազանգվածը պետք է չորս տարի պաշտոնավարման ժամկետով ընտրի 150 պատգամավորի` 77-ին կուսակցական ցուցակով և 73-ին մեծամասնական կարգով, հայտնում է ТАСС-ը:
Ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն և 6 ընտրական բլոկ: Եթե քաղաքական ուժը ընտրություններում հավաքի 5 տոկոս ձայն, ապա այն խորհրդարանում կուսակցական ցուցակով կունենա 6 պատգամավորական մանդատ: Մեծամասնական ցուցակով պատգամավորի 73 մանդատի համար պայքարում է 816 թեկնածու: