Վրաստանի խորհրդարանական ընտրություններում քվեների 50,41 տոկոսը հաշվարկելուց հետո իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը ստացել է 50,56 տոկոս ձայն, իսկ նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլիի ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժում» կուսակցությունը՝ 26,51 տոկոս, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
5 տոկոսանոց շեմը հաղթահարելուն շատ մոտ են Դավիդ Թարխան-Մոուրավի, Իրմա Ինաշվիլի «Վրաստանի հայրենասերների ալյանս, միացյալ ընդդիմություն» բլոկը, որն ստացել է 4,8 տոկոս ձայն, Պաատա Բուրչալաձեի «Պետություն հանուն ժողովրդի» կուսակցությունը՝ 3,73 տոկոս, Իրակլի Ալասանիայի «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը`3,27 տոկոս ձայն, իսկ Լեյբորիստական կուսակցությունը՝ 2,99 տոկոս ձայն։
Մնացած կուսակցություններն ու դաշինքները մեկ տոկոսից էլ քիչ ձայն են ստացել։