ԱՄՆ հանրապետականները վերանայում են Թրամփի թեկնածության հարցը

13:25     9 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի մի քանի բարձրաստիճան անդամներ քննարկում են նախագահական քարոզարշավից Դոնալդ Թրամփի թեկնածությունը հանելու հարցը, թեև դա կապված է բազմաթիվ ընթացակարգային բարդությունների հետ, իսկ ընտրություններին մնացել է ընդամենը մեկ ամիս ժամանակ, հայնում է Ամերիկայի ձայնը։ 

Թրամփի շուրջ վերջին սկանդալի ֆոնին, Հանրապետական կուսակցության առաջնորդներն այս հանգստյան օրերին վերագնահատում են իրենց նախընտրական ռազմավարությունը։ Խոսքը 2005 թվականին արված տեսանյութի մասին է, որտեղ Թրամփը ելույթում վիրավորական և անպարկեշտ մեկնաբանություններ է անում կանանց հասցեին։

Հաշվի առնելով այն, որ ընտրություններին մնացել է ուղիղ մեկ ամիս, քվեաթերթիկներն արդեն տպագրված են, իսկ որոշ նահանգներում արդեն սկսվել է արտահերթ քվեարկությունը, մեկնաբանները նշում են, որ Հանրապետական կուսակցության ազգային կոմիտեի իրավաբաններին բարդ խնդիր է սպասվում։


© armedia.am