Քլինթոնը հաղթել է երկրորդ բանավեճում. հարցում

11:05     10 հոկտեմբերի, 2016

ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է  իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփի հետ բանավեճում։ Այս մասին են վկայում CNN և ORC ընկերության կողմից անցկացված բլից հարցման արդյունքները։

Քլինթոնին հաղթող է համարում հարցման մասնակիցների 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը։ Միևնույն ժամանակ հարցվածների 63 տոկոսի կարծիքով Թրամփը այս բանավեճում ավելի լավ է ելույթ ունեցել քան նախորդում:


© armedia.am