ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հաղթել է իր մրցակից հանրապետական Դոնալդ Թրամփի հետ բանավեճում։ Այս մասին են վկայում CNN և ORC ընկերության կողմից անցկացված բլից հարցման արդյունքները։
Քլինթոնին հաղթող է համարում հարցման մասնակիցների 57 տոկոսը, Թրամփին՝ 34 տոկոսը։ Միևնույն ժամանակ հարցվածների 63 տոկոսի կարծիքով Թրամփը այս բանավեճում ավելի լավ է ելույթ ունեցել քան նախորդում: