Կուբայի հեղափոխության առաջնորդ Ֆիդել Կաստրոն առաջարկել ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփին ու ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային պարգևատրել կավե մեդալով։ Այս կերպ նա մեկնաբանել է Օբամայի իշխանության և ԱՄՆ-ի նախագահի թեկնածուների առաջին դեբատի արդյունքները Granma թերթում տպագրված հեղինակային հոդվածում։
«Առաջին անգամ երկու շաբաթ առաջ տեղի ունեցավ իրարանցում. պարոն Թրամփը, որին համարում էին փորձառու մասնագետ, պարտվեց, ինչպես Բարաքն իր քաղաքականությամբ։ Այժմ հարկ կլինի նրանց կավե մեդալ տալ»,- գրել է նա։
Ֆիդել Կաստոն իշխանությունից հեռացել է 2008 թվականին՝ երկրի ղեկավարումը փոխանցելով իր եղբորը՝ Ռաուլ Կաստրոյին: