Հաիթիում «Մեթյու» փոթորիկի զոհերի թիվը հասել է հազարի

11:44     10 հոկտեմբերի, 2016

Հաիթիում «Մեթյու» փոթորիկի զոհերի թիվը հասել է հազարի, հայտնում են արևմտյան լրատվամիջոցները:

Մարդասիրական օգնության համակարգման վարչության տվյալներով՝ փոթորիկից հետո ավելի քան 1,4 մլն մարդ մարդասիրական օգնության կարիք ունի:

Նշենք, որ «Մեթյու» փոթորիկը վերջին տաս տարում ամենուժեղն էր Կարիբյան ծովի ավազանում: Քամու արագությունը հասնում էր ժամում մինչև 230 կիլոմետրի:


© armedia.am