Ռուսաստանը մտադիր է Եգիպտոսում ռազմաբազա ունենալ

12:41     10 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանը բանակցում է Եգիպտոսի հետ ռազմական օբյեկտների վարձակալության շուրջ, այդ թվում՝ եգիպտական Սիդի Բարանի քաղաքում գտնվող նախկին խորհրդային ռազմա-օդային ռազմակայանի հետ կապված: Ռազմակայանի վերագործարկումը կնշանավորի երկու երկրների համագործակցության նոր մակարդակն, ինչպես նաև կնպաստի որոշ աշխարհաքաղաքական խնդիրների լուծմանը Մերձավոր Արևելքում և Աֆրիկայի հյուսիսում:

Ըստ  «Իզվեստիային»  աղբյուրների, եթե բանակցությունները հաջողությամբ ավարտվեն, ապա բազայի գործարկումը կսկվի 2019թ-ից, իսկ մինչ այդ պետք է իրականացվեն ռազմակայանի վերականգնման աշխատանքները:

Կահիրեն, ըստ աղբյուրների, պատրաստ է ռազմակայանը վաձակալությամբ տրամադրել Մոսկվային: Ըստ պայմանավորվածությունների՝ ՌԴ-ն սարքավորումները կտեղափոխի ծովով: Ավելին`Ռուսաստանը ռազմակայանում կունենան նաև սահմանափակ քանակով մշտական զորակազմ:


© armedia.am