Հնդկաստանը պատրաստ է ԵԱՏՄ հետ գործնական համագործակցության անցնելու

13:57     10 հոկտեմբերի, 2016

Հնդկաստանը պատրաստ է անցնելու Եվրասիական տնտեսական միության հետ գործնական համագործակցության, սպասում է Փորձագետների միավորված խմբի զեկույցի դիտարկամը: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարան:

«Մենք պատրաստել ենք միավորված հետազոտական խմբի զեկույցը Հնդկաստանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու մասին: Այժմ մենք արդեն պատրաստ ենք Եվրասիական միության հետ գործնական համագործակցության անցնելու»,- հայտարարել է դիվանագետը:


© armedia.am