Հնդկաստանը պատրաստ է անցնելու Եվրասիական տնտեսական միության հետ գործնական համագործակցության, սպասում է Փորձագետների միավորված խմբի զեկույցի դիտարկամը: Այս մասին, ինչպես փոխանցում է РИА Новости-ն, հայտարարել է Ռուսաստանում Հնդկաստանի դեսպան Պանկաջ Սարան:
«Մենք պատրաստել ենք միավորված հետազոտական խմբի զեկույցը Հնդկաստանի և ԵԱՏՄ միջև ազատ առևտրի համաձայնագիր կնքելու մասին: Այժմ մենք արդեն պատրաստ ենք Եվրասիական միության հետ գործնական համագործակցության անցնելու»,- հայտարարել է դիվանագետը: