Նավթն էժանանում է

14:46     10 հոկտեմբերի, 2016

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում ավարտված էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին գրում gazeta.ru-ն:

Ըստ այդ տվյալների՝ Նյու Յորքի ապրանքային բորսայում WTI նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքները նվազել են 0,88%-ով՝  հասնելով  49,37 դոլարի՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի դեկտեմբերյան ֆյուչերսներն էլ նվազել են 0,81%-ով՝ հասնելով բարելի համար 51,51 դոլարի։


© armedia.am