Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետելն առաջարկել է մեկ օրով փակել ԵՄ ներքին սահմանները: Նրա կարծիքով՝ դա կցնցի ընտրողներին, որոնք սովոր չեն հերթ կանգնել: Այդպիսով նրանք կսկսեն գնահատել առանց վիզայի տեղաշարժվելու առավելությունը, գրում է Корреспондент-ը:
«Մեկ օրով սահմանների փակումը կարող է մարդկանց ցույց տալ, թե ինչ է նշանակում երկու ժամ կանգնել սահմանին Իտալիա կամ Իսպանիա հասնելու համար: Այդպես նրանք կտեսնեն, թե ինչպես են մարդիկ ապրում ԵՄ սահմաններից դուրս: Այն, ինչ ես ասում եմ, սարսափելի է հնչում, բայց լավ կլիներ, եթե մարդիկ այդ ամենը հասկանային»,- ասել է Բետելը: