Samsung-ը հորդորում է օգտատերերին անջատել Galaxy Note 7 սմարթֆոնները

11:53     11 հոկտեմբերի, 2016

Հարավկորեական Samsung ընկերությունը հորդորում է Galaxy Note 7 նոր սմարթֆոնների օգտատերերին անջատել դրանք, քանի դեռ ընկերությունը հետաքննում է սարքի բռնկման մասին նոր հաղորդումները, հայտնում է BBC-ն:

Ընկերությունը նաև հայտնել է ամբողջ աշխարհում Galaxy Note 7-երի վաճառքը և փոխանակումը դադարեցնելու մասին:

Samsung-ը սեպտեմբերին մարտկոցի բռնկման վերաբերյալ բողոքներից հետո փոխարինել է 2.5 մլն հեռախոս՝ վստահեցնելով, որ նոր սարքերն անվտանգ են: Սակայն ավելի ուշ պարզվեց, որ նույնիսկ փոխարինված հեռախոսները շարունակում են ինքնահրկիզվել:

 


© armedia.am