ԱՄՆ-ի նախագահի թեկնածուներ հանրապետական Դոնալդ Թրամփի և դեմոկրատ Հիլարի Քլինթոնի հեռուստաբանավեճերի երկրորդ փուլը Twitter-ում ամենաշատ քննարկվող նման միջոցառումն է եղել, գրում է ТАСС-ը:
Դեբադից հետո Twitter-ում հրապարակվել է դրանց վերաբերող ավելի քան 17 մլն հաղորդագրություն, ինչը ռեկորդային է:
Նշվում է, որ ամենից շատ քննարկվել է կանանց հասցեին Թրամփի վիրավորական արտահայտությունների հետ կապված սկանդալը և այդ կապակցությամբ թեկնածու ներողություն խնդրելը: