Եվրամիության ձգտումն ավելի մեծ ինտեգրման չի կարող հասնել ցանկալիի մակարդակին, քանի եվրոպական բլոկը գտնվում է ավելի վատ վիճակում, և «Ընդհանուր տեսլական, համատեղ գործողություն: Ավելի ուժեղ Եվրոպա՝ արտաքին և ռազմական քաղաքականության գլոբալ ռազմավարություն» (Shared Vision, Common Action: A Stronger Europe — Global Strategy for European Foreign and Security Policy) (GSEFSP) խորագրով ամբիցիոզ փաստաթղթի հեղինակները չեն կարող հասկանալ, որ իրենց կողմից արտահայտած մտքերը չեն կարող իրականանալ, The Strategist-ի պարբերականում գրում է Մայք Սկրաֆտոնը: Այդ մասին փոխանցում է «Ռեգնում» գործակալությունը:
Հեղինակը նշում է, որ միամիտ լավատեսությունը կարող է ուղղված լինել միայն ներեվրոպական հանրությանը՝ ուղղված ԵՄ հիմնական սկզբունքներին նոր կյանք հաղորդելուն: