ԱՄՆ նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնն իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփին գերազանցում է 11 տոկոսային կետով։ Այս մասին վկայում են PRRI/The Atlantic poll-ի իրականացրած հարցման արդյունքները: Այսպես, նախկին պետքարտուղարին աջակցում են ընտրողների 49 տոկոսը, Թրամփին՝ 38 տոկոսը:
Նշվում է, որ հարցման մի մասն իրականացվել է Թրամփի կողմից կանանց մասին վիրավորական արտահայտություններ պարունակող 11-ամյա վաղեմության տեսանյութի հրապարակումից հետո: