Apple ընկերության iPhone 7 նոր սմարթֆոնը Չինաստանում պայթել Է տիրոջ ձեռքերում, իր կայքում հայտնել Է China Daily թերթը:
Չինական Չժենչժոու քաղաքի բնակիչը պատմել Է, որ հեռախոսը պայթել Է, երբ ինքը փորձում Էր դրա օգնությամբ տեսահոլովակ նկարահանել: Ընդ որում սմարթֆոնը երկու մասի է բաժանվել, իսկ տղամարդը ձեռքերի և դեմքի աննշան վնասվածքներ Է ստացել:
Նշվում է, որ Apple-ի չինական ստորաբաժանումը պատահածի մասին արդեն հայտնել Է ընկերության ամերիկյան կենտրոնակայանին: