2012թ-ից Չեռնոգորիայում անց է կացվում ալարկոտների մրցույթ: Նախորդ տարի Չեռնոգորիայի քաղաքացիներին իր ալարկոտությամբ գերազանցել է Բոսնիա և Հերցոգովինայի մի բնակիչ: Այժմ կազմակերպիչ երկիրը հնարավորություն ունի կրկին հաղթել, հայնում է National Geographic-ը:
Չեռնոգորիայի հյուսիսում գտնվող Մոնտենեգրո էթնոգյուղը 2012թ-ին ալարկոտների մրցույթն առաջին անգամ կազմակերպել է զբոսաշրջիկներին գրավելու համար: Դրա հաջողության շնորհիվ այն դարձավ ամենամյա: Այս տարի մասնակիցներին և հյուրերին սպասում են հոկտեմբերի 15-ին:
Ըստ մրցույթի կանոնների՝ մասնակիցները կարող են ուտել և խմել, սակայն չի թույլատրվում վեր կենալ մահճակալից, անգամ եթե բնական կարիքներ ունենա:
Ըստ կազմակերպիչների՝ մասնակիցներին ավելի շատ մոտիվացնում է ոչ թե փոքր մրցանակը (200 եվրո), այլ զվարճանալու հնարավորությունը: Երկրորդ և երրորդ տեղերը զբաղեցրած մասնակիցներն անվճար սնվելու հնարավորություն կունենան էթնոգյուղի ռեստորանում: