Հարավային Կորեայի Burger King արագ սննդի ցանցի ռեստորաններից մեկում սկսել է վառվել Samsung Galaxy Note 7-ը: Տեսնյութում երևում է, որ հեռախոսը դրված է եղել սեղանին և անգամ դրված չի եղել լիցքավորման: Ռեստորանի աշխատակցուհին հաստ ձենոցներով հազիվ է կարողանում վերցնել և տեղափոխել ծխացող հեռախոսը:
Նշենք, որ հոկտեմբերի 10-ին՝ Galaxy Note 7 սմարթֆոնների ինքնահրկիզման մի քանի դեպքերից հետո, Samsung Electronics-ը դիմել է բոլոր գործընկերներին այդ հեռախոսների վաճառքը դադարեցնելու խնդրանքով: