Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի և Իսպանիայի պաշտպանության նախարարները ԵՄ անդամ-երկրների իրենց գործընկերներին նամակ են ուղարկել, որում «կոչ են անում ներդրումներ կատարել ԵՄ ինքնավար պաշտպանողական հնարավորությունները զարգացնելու համար»: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով եվրոպական Politico ամսագրին:
«Նրանք փաստարկներ են ներկայացնում ոչ թե ԵՄ բանակի աջակցության, այլ ընդհանուր ռազմական ներուժի ուժեղացման օգտին, որ ԵՄ-ն կարողանա գործ ունենալ միջամտության մասին հարցումների հետ, որոնք դուրս են գալիս ՆԱՏՕ-ի շրջանակներից», - ասվում է հաղորդագրության մեջ:
ԵՄ միացյալ զինված ուժերի ստեղծման գաղափարը սկսել է ակտիվորեն քննարկվել կառույցից Մեծ Բրիտանիայի դուրս գալուց հետո: