ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Սիրիայում ռուսական ԶՈՒ ավիախմբի անժամկետ տեղակայումը

16:07     12 հոկտեմբերի, 2016

ՌԴ Դաշնային խորհուրդը վավերացրել է Սիրիայում ռուսական զինված ուժերի ավիախմբի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը, հայտնում է РИА Новости-ն։

Ըստ համաձայնագրի, որը Մոսկվան և Դամասկոսը ստորագրել էին 2015 թվականի օգոստոսին, ռուսական կողմին անհատույց կտրամադրվի Լաթաքիայի Խմեյմիմ օդակայանը՝ ենթակառուցվածքով և անհրաժեշտ տարածքով։ Բացի այդ, ռուս զինվորականները լիարժեք իմունիտետ կստանան Սիրիայի քաղաքացիական և վարչական օրենսդրության նկատմամբ:

Նշվում է, որ ավիախմբի կազմը կորոշվի Ռուսաստանի և Սիրիայի միջև բանակցություններում:


© armedia.am