Թերեզա Մեյը խորհրդարանին հնարավորություն է տվել քվեարկելու Brexit-ի մասին ծրագրի հարցով

17:04     12 հոկտեմբերի, 2016

Մեծ Բրտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաստաըել է գաղափարը, որ խորհրդարանը պետք է հնարավորություն ունենա քվեարկելու Brexit-ի մասին ծրագրի հարցով, բայց օրենսդիրներին խնդրել է դա այնպես անել, որ ինքը բանակցությունները շարունակելու հնարավորություն ունենա, հայտնում է TACC-ը:

Մեյը կողմ է արտահայտվել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին ծրագրի ընդունմանը խորհրդարանի մասնակցությանը՝ հայտարարելով, որ դա չպետք է Brexit-ն արգելափակելու կամ «կառավարության բանակցային դիրքերը խաթարելու» փորձ դառնա:


© armedia.am