Ռումինիայի հետ միավորվելուն պատրաստ է աջակցել Մոլդովայի քաղաքացիների 34 տոկոսը: Այս մասին վկայում են «Էվոլյուցիան և էլեկտորալ վարքագիծը Մոլդովայում» սոցիոլոգիական հարցման արդյունքները, որոնք հոկտեմբերի 12-ին ներկայացվել են Քիշինևում կայացած մամուլի ասուլիսում:
Ինչպես հայտնել է Մոլդովայի սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Սերգեյ Ռաեցկին, հարցման մասնակիցների 12 տոկոսը լիովին համաձայն է պաշտպանել Ռումինիայի հետ Մոլդովայի միավորումը, 22 տոկոսը կարծում է, որ դա լավ է տնտեսական տեսակետից, 17 տոկոսը դեմ չէր լինի, 18 տոկոսն այն կարծիքին է, որ Մոլդովան դրանից ոչինչ չի շահի, 31 տոկոսը կտրականապես դեմ է միավորմանը: