Ռուսաստանն ու ԱՄՆ-ը վերսկսում են Սիրիայի հարցով բանակցությունները

11:11     13 հոկտեմբերի, 2016

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը հայտարարել են, որ վերսկսում են Սիրիայում հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունները, որոնք ընդհատվել էին այս ամսվա սկզբին, տեղեկացնում է BBC-ն։

Բանակցությունները դադարեցվել էին Վաշինգտոնի նախաձեռնությամբ 9 օր առաջ երկու երկրների միջև հրադադարի ձեռքբերման անհնարինության պատճառով սրված հակասությունների ֆոնին։

Հիմա, սակայն, հայտնի է դարձել, որ Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Շվեյցարիայում հանդիպում կունենա ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի, ինչպես նաև տարածաշրջանային մի շարք ազդեցիկ տերությունների ներկայացուցիչների հետ։


© armedia.am