Չինաստանի իշխանությունները պատրաստ են երկրի մայրցամաքային հատվածից ապաարգելափակել Facebook-ը, եթե սոցցանցի ղեկավարությունը գործի չինական օրենսդրությանը համապատասխան: Այս մասին հայտարարել է Չինաստանի համացանցային հարցերով գրասենյակի ղեկավարի տեղակալ Ժեն Սյանլյանը, փոխանցում է Renming Ribao թերթը:
«Համացանցի զարգացման ոլորտում Չինաստանի քաղաքականությունը շարունակում է մնալ բաց»,- ասել է նա:
Facebook-ը բազմիցս չինական համացանցային շուկա դուրս գալու հետաքրքրություն է ցուցաբերել: Մոլորակի ամենամեծ բնակչությունն (մոտ 1 միլիարդ 375 միլիոն) ունեցող երկրի օգտատերերի թիվը 2016 թվականի առաջին կեսի արդյունքներով հասել է 710 միլիոն մարդու: