Դամասկոսը հուսով է, որ Ռուսաստանը կազդի Սիրիայի հակամարտության նկատմամբ Թուրքիայի քաղաքականության փոփոխման վրա: Այս մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը՝ «Комсомольская правда» թերթին տված հարցազրույցում, որից հոկտեմբերի 13-ին մասեր են հրապարակվել Սիրիայի ղեկավարի դիվանատան կայքում:
«Մեր միակ հույսը կապված է Ռուսաստանի հետ այն առումով, որ նա կարող է ազդել Թուրքիայի քաղաքականության փոփոխման վրա»,-ասել է Սիրիայի նախագահը:
Այդ համատեքստում Ասադը դրականորեն է արտահայտվել Ռուսաստանի և Թուրքիայի հարաբերությունների նորմալացման վերաբերյալ։