89-տարեկան հասակում վախճանվել է Թայլանդի թագավոր Պխումիպոն Ադուլյադերը: Նա համարվում էր ժամանակակից աշխարհի ամենաերկար կառավարած միապետը:
Պխումիպոն Ադուլյադերը, ով հայտնի է նաև Ռամա IX անունով, գահին է 1946 թվականի հունիսի 9-ից:
Չնայած Թայլանդում թագավորը գրեթե ոչ մի լիազորություն չունի, բավականին մեծ հարգանք է վայելում երկրում և փոփոխվող քաղաքական իրավիճակի ֆոնին համարվում է կայունության խորհդանիշ: Միապետին ուղղված ցանկացած վիրավորանք քրեական պատասխանատվության էր ենթարկվում: