ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է Սիրիայի տարածքում ՌԴ օդատիեզերական ուժերի ավիացիոն խմբի տեղակայման մասին Մոսկվայի և Դամասկոսի միջև համաձայնագրի վավերացման մասին օրենքը, հայտնում է РБК-ն:
Փաստաթուղթը կարգավորում է Սիրիայում ռուս զինվորականների գտնվելու պայմանները: Համաձայնագրում, մասնավորապես, ասվում է, որ ավիախումբը տեղակայվել է երկրում Դամասկոսի խնդրանքով և գտնվում է Լաթաքիայի «Հմեյմիմ» ավիաբազայում, որն իր ենթակառուցվածքներով և անհրաժեշտ տարածքով անհատույց տրամադրվում է Ռուսաստանին: Ռուս զինծառայողները Սիրիա մուտքի ժամանակ սահմանապահ հսկողության չեն ենթարկվելու, իսկ տեղափոխվող բեռներն ազատվում են բոլոր տեսակի հարկերից և տուրքերի: Միևնույն ժամանակ Սիրիայում ռուս զինվորականների դեմ որևէ գործ չի հարուցվելու:
Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի կողմերից մեկի համապատասխան հայտարարությունից մեկ տարի հետո: