Facebook սոցիալական կայքն անջատել է գովազդը Թայլանդում ՝ թագավոր Պհումիպոնա Ադուլյադետայի մահվան կապակցությամբ, հայտնում է CNN-ը:
Միապետը մահացել է կյանքի 89-րդ տարում Բանկոկում: Սեփական երկրում աստվածային վարկանիշ ունեցող քաղաքական գործիչը երկիրը ղեկավարել է շուրջ 70 տարի:
Նշվում է, որ Facebook -ն առաջին անգամ է կիրառում «գովազդային բլեքաուտ» ողջ երկրի համար: Հաղորդվում է, որ գովազդի անջատումն այդ երկրի համար ընդունված մշակույթ է սգի ժամանակ:
Լրացուցիչ մեկնաբանություններից սոցիալական կայքը հրաժարվել է միայն նշվել է, որ Թայլանդի գովազդատուները կարող են պահել իրենց գովազդները երկրի սահմաններից դուրս:
Թայլանդական այլ կայքեր ևս մտցրել են դիզայներական որոշ փոփոխություններ: Google-ն օրինակ ֆոնային գունափոխություն է արել՝ անցում կատարելով սպիտակ և մուգ մոխրագույն երանգներին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թայլանդի թագավորի ժառանգորդը կլինի արքայազն Մահա Վաչիրալոնգկորնը: