Ռուսաստանի նածագահ Վլադիմիր Պուտինը Հայաստան այցից հետո մեկնել է Հնդկաստան՝ Գոա նահանգ, որտեղ հանդիպում է ունեցել երկրի վարչապետ Մոդիի հետ: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ նշելով, որ Պուտինի՝ Հնդկաստան այցելության հիմնական նպատակը BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթաժողովին մասնակցելն է:
Գագաթաժողովը կանցկացվի հոկտեմբերի 15-16-ին։ Գագաթաժողովի ժամանակ քննարկելու են միջազգային օրակարգի հարցերը, իսկ ավարտին նախատեսվում է ընդունել Գոայի հռչակագիրը և Գործողությունների պլան, որոնք կորոշեն փոխգործակցության առաջնահերթությունները: