Ռուսաստանի, ԱՄՆ-ի և տարածաշրջանային մի քանի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը Լոզանում ապարդյուն է անցել։ Նրանց չի հաջողվել համաձայնության գալ Սիրիայում հրադադարի վերականգնմանն ուղղված քայլերի շուրջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Բանակցությունները տևել են ավելի քան չորս ժամ։ Բանակցողները հրաժարվել են նույնիսկ մամուլի համար համատեղ հայտրարությունից։
Հանդիպման նախաձեռնող ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ բանակցությունները կառուցողական և անկեղծ են անցել, եղել են «լարված պահեր»։ Նրա խոսքերով, կողմերը համաձայնել են հակամարտությունն ավարտելու անհրաժեշտության շուրջ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրել է, որ ծրագրվում է մոտ ապագայում շարունակել շփումները։
Լոզանի հանիպմանը մասնակցել են Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Իրանի, Իրաքի, Եգիպտոսի և Հորդանանի ներկայացուցիչները։