Թաիլանդի գահի ժառանգորդարքայազն Մախա Վադչիրալոնգկորնը թագավորական գահին կբազմի իր հոր` թագավոր Պհումիպհոն Ադուլյադետի հուղարկավորության արարողությունների ավարտից հետո, նշում է Reuters-ը:
Նշվում է նաև, որ թագավորի հուղարկավորության արարողությունները կարող են ձգվել ընդհուպ մինչև մեկ տարի: Մինչ այդ երկրի ղեկավարի լիազորությունները կիրականացնի Թաիլանդի նախկին վարչապետ 96-ամյա Պրեմ Տինսուլանոնը: