ՄԱԿ-ի նորընտիր գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը Focus պարբերականին տված հարցազրույցում կոչ է արել փախստականների տեղաբաշխման արդյունավետ համակարգ ստեղծել:
«Այնպիսի երկրներն, ինչպիսիք են Լիբանանը, Թուրքիան և Հորդանանը, պետք է ազատվեն փախստականների հոսքի պատճառով ստեղծված ճնշումից: Մենք պետք է մեծացնենք մեր աջակցությունը նրանց և անցնենք փախստականների համաշխարհային տեղաբաշխմանը: Մեզ տեղաբաշխման լայնամասշտաբ համակարգ է անհրաժեշտ` ոչ միայն դեպի Եվրոպա, այլ նաև Հյուսիսային ու Հարավային Ամերիկաներ, Ավստրալիա»,- նշել է Գուտերեշը: