ԱՄՆ ԶՈՒ-ն հայտարարություն է տարածել այն մասին, որ Հյուսիսային Կորեան բալիստիկ հրթիռի մեկնարկային փորձարկումն ավարտել է անհաջող կերպով, հայտնում է BBC-ն:
Մուսուդան կոչվող հրթիռն ունի 4000 կմ. թռիչքի հնարավորություն, ինչը թույլ է տալիս Հյուսիսային Կորեայից ուղիղ հարվածներ հասցնել Հարավային Կորեայի, Ճապոնիայի և ԱՄՆ-ի տարածքում գտնվող Գուամ կղզու ուղղությամբ:
Հյուսիսային Կորեայի իշխանությունները դեռևս պաշտոնական արձագանք չեն տվել ԱՄՆ ԶՈՒ-ի այս հայտարարությանը: