Չեռնոգորիան մի քանի ամսից կմիանա ՆԱՏՕ-ին. վարչապետ

09:58     17 հոկտեմբերի, 2016

Չեռնոգորիայի վարչապետ և իշխող Սոցիալիստների դեմոկրատական կուսակցության ղեկավար Միլո Ջուկանովիչը հայտարարել է խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի մասին: Կառավարության ղեկավարը խոստացել է ավարտել ԵՄ մուտքի վերաբերյալ բանակցային գործընթացը, նաև հայտարարել է, որ իր երկիրը ՆԱՏՕ-ին կմիանա առաջիկա ամիսներին, հայտնում է lenta.ru-ն:

«Ընդամենը մի քանի ամիս անց մենք կվավերացնենք ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության մասին արձանագրությունը և ՆԱՏՕ-ին Չեռնոգորիայի անդամակցության մասին որոշում կընդունենք»,- ասել է Ջուկանովիչը:


© armedia.am