Միացյալ Նահանգներում 80 տարեկանում կյանքից հեռացել է Ռուանդայի վերջին թագավորը՝ Կիգելի 5-րդը, հայտնում է Интерфакс-ը:
Բելգիական գաղութատիրական իշխանությունների հետ բախումների արդյունքում 1960 թվականին Կիգելին լքել էր երկիրը: Իսկ 1961 թվականին Ռուանդայում վերացվել են միապետական կարգերը:
Մինչև 1992 թվականը Կիգելին ապրել է աֆրիկյան 5 երկրներում, այնուհետև տեղափոխվել է Վաշինգտոն, որտեղ հիմնադրել էր բարեգործական ֆոնդ Ռուանդայից փախստականներին օգնելու համար: Կյանքի ընթացքում Կիգելին բազմիցս հայտարարել էր, որ պատրաստ է հայրենիք վերադառնալ միայն որպես թագավոր: