Անհայտ անձինք Հյուսիսային Կարոլինայում հրկիզել են հանրապետականների գրասենյակը

11:26     17 հոկտեմբերի, 2016

յուսիսային Կարոլինայում անհայտ անձինք հրկիզել են Հանրապետական կուսակցության տեղի գրասենյակը, փոխանցում է lenta.ru-ն:

Դեպքը տեղի է ունեցել Հիլսբորո քաղաքում։ Ինչ-որ մեկը դյուրավառ հեղուկով շիշ է նետել գրասենյակի պատուհանից։ Կահույքը վառվել է, տուժածներ չկան։

Բացի դրանից՝ հարևան պատին հայտնվել է «Նացիստ-հանրապետականներ, հեռացե՛ք քաղաքից, այլապես ավելի վատ կլինի» գրությունը։


© armedia.am