յուսիսային Կարոլինայում անհայտ անձինք հրկիզել են Հանրապետական կուսակցության տեղի գրասենյակը, փոխանցում է lenta.ru-ն:
Դեպքը տեղի է ունեցել Հիլսբորո քաղաքում։ Ինչ-որ մեկը դյուրավառ հեղուկով շիշ է նետել գրասենյակի պատուհանից։ Կահույքը վառվել է, տուժածներ չկան։
Բացի դրանից՝ հարևան պատին հայտնվել է «Նացիստ-հանրապետականներ, հեռացե՛ք քաղաքից, այլապես ավելի վատ կլինի» գրությունը։