Ասանժին առանց ինտերնետ են թողել

14:00     17 հոկտեմբերի, 2016

Լոնդոնում արդեն չոերս տարի շարունակ Էկվադորի դեսպանատանն ապրող WikiLeaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժն առանց ինտերնետի է մնացել:

«Ինչ-որ երկրի կողմից դիտավորյալ կերպով անջատվել է Ջուլիան Ասանժի հասանելիությունը համացանցին: Մենք համապատասխան քայլեր ենք կատարել անկանխատեսելի հանգամանքների համար»,- գրված է Twitter-ում հրապարակված WikiLeaks-ի հաղորդագրությունում:


© armedia.am