Աբխազիայի հեռուստատեսության տարածքում մարդ է իրեն պայթեցրել

12:45     17 հոկտեմբերի, 2016

Անհայտ անձը պայթեցրել է իրեն Աբխազիայի պետական հեռուստատեսության համալիրի տարածքում: Այդ մասին հայտարարել է հանրապետության ներքին գործերի նախարար Ասլան Կոբախիան, գրում է «Sputnik-Աբխազիան»:

«Հեռուստատեսության տարածքում մարդ է իրեն պայթեցրել: Ակնհայտ երևում էր, որ նա ռումբ ունի: Հավանաբար նա միայնակ չի եղել: Օպերատիվ աշխատանք է տարվում: Աշխատում են Աբխազիայի բոլոր ուժային կառույցները»,-հայտարարել է Կոբախիան: 


© armedia.am