Սիրիայում ռուսական ռազմածովային բազան կտեղակայվի 49 տարի ժամկետով. ԶԼՄ-ներ

16:07     17 հոկտեմբերի, 2016

Սիրիայի Տարտուս քաղաքում Ռուսաստանի ռազմածովային ուժերի մշտական բազան ստեղծվում է մոտ կեսդարյա ժամանակահատվածով: Այս մասին Интерфакс-ին հայտնել է Ռուսաստանի խորհրդարանի իր աղբյուրը:

«Ենթադրվում է, որ Տարտուսում բազան կստեղծվի 49 տարով», - նշել է գործակալության զրուցակիցը:

Միևնույն ժամանակ նա դժվարացել է պատասխանել, արդյո՞ք Ռուսաստանի և Սիրիայի միջև համապատասխան համաձայնագիր արդեն ստորագրվել է, թե՝ ոչ: Աղբյուրն այս կապակացությամբ ընդգծել է, որ սիրիական Հմեյմիմում ռուսական ավիաբազայի անժամկետ տեղակայման մասին համաձայնագիրը ստորագրվել էր դեռ 2015 թվականի օգոստոսին, սակայն մինչև վերջերս այն գաղտնի էր պահվում:


© armedia.am