Բրիտանիայում կասեցվել են Russia Today-ի բոլոր հաշիվները. Սիմոնյան
Ռուսական պետական Russia Today հեռուստաընկերության հաշիվները Բրիտանիայում կասեցվել են, այդ մասին հայտնել է հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, փոխանցում է BBC գործակալությունը:
«Բրիտանիայի մեր բոլոր հաշիվները կասեցված են: «Որոշումը վերանայման ենթակա չէ»: Կեցցե՛ խոսքի ազատությունը»,- թվիթերյան իր էջում գրել է Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա ամռանը Մարգարիտա Սիմոնյանը հայտնել էր, որ սառեցվել են նաև Ֆրանսիայի բոլոր հաշիվները, որոնք պատկանում են «Россия сегодня» տեղեկատվական գործակալությանը, որի մասն է կազմում նաև Russia Today-ը: