«Ռոսիա-1» հեռուստաընկերությունը նկարահանել է նոր փաստագրական ֆիլմ «Ռուսաստանի սուպերզենքի մասին, որից Արևմուտքը վախենում է»: Խոսքը գնում է «Իսկանդեր» հրթիռային համակարգերի մասին, որոնք վերջերս տեղակայվել են Կալինինգրադի մարզում:
Լրագրող Արկադի Մամոնտովն այցելել է հրթիռային համակարգերի տեղակայման վայր, զրուցել է համակարգերը սպասարկող անձնակազմի հետ:
Նշենք, որ Անկախության 25-ամյակին նվիրված զորահանդեսի ժամանակ Երևանում ևս ցուցադրվել են Ռուսաստանից ստացված «Իսկանդեր» հրթիռային համակարգեր: