Եմենում հակամարտության կողմերը համաձանության են եկել 72 ժամով կրակի դադարեցման մասին, հայտարարել է Եմենի հարցերով ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Իսմայիլ Ուլդ Շեյխ Ահմեդը:
Նրա խոսքերով՝ նա հրադադարի համաձայնություն է ստացել հակամարտության բոլոր կողմերից: Ուլդ Շեյխ Ահմեդը պահանջել է շահագրգիռ կողմերից խիստ հետևել հրադադարի պայմաններին, այդ թվում նաև լիովին դադարեցնել ռազմական գործողությունները և ապահովել մարդասիրական օգնության հասանելիությունը: