Բոբ Դիլանը սպառել է Նոբելյան կոմիտեի համբերությունը

14:03     18 հոկտեմբերի, 2016

Նոբելյան մրցանակի կոմիտեն դադարեցրել է ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին գրականության ոլորտում մրցանակի արժանանալու մասին անձամբ հայտնելու փորձերը, հաղորդում է The Guardian-ը:

«Այժմ մենք, ընդհանուր առմամբ, ոչինչ չենք անում: Ես զանգել ու էլեկտրոնային նամակներ եմ ուղարկել նրա ամենամոտ ներկայացուցչին և շատ բարեհամբույր պատասխաններ եմ ստացել: Սա դեռևս բավական է», - ասել է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի մշտական քարտուղար Սառա Դանիուսը:

Նրա խոսքերով` Դիլանն անպայման կներկայանա մրցանակաբաշխության արարողությանը և ընդգծել է, որ երաժշտի պատվին ամեն դեպքում տոնակատարություն տեղի կունենա:

Նոյեմբերի 13-ին հայտնի դարձավ, որ 2016 թվականին գրականության ոլորտում նոբելյան մրցանակը շնորհել են ամերիկացի երաժիշտ և հեղինակ-կատարող Բոբ Դիլանին «ամերիկյան երգի ավանդույթի շրջանակներում նոր պոետիկ արտահայտչականության ստեղծման համար»: 



© armedia.am